Կապ հաստատեք մեզ հետ այսօր, և մենք կառաջարկենք խելացի լուծում Ձեր բիզնեսի համար:
Բարի գալուստ Ջեներալ Սիսթեմս ընկերության կայք։
Ուրախ ենք Ձեզ առաջարկել ժամանակակից և խելացի լուծումներ արդյունաբերական և լաբորատոր սարքավորումների, ընտրության, մատակարարման և տեխնոլոգիական ինտեգրման ոլորտներում։
Մեր նպատակն է Ձեզ համար դառնալ վստահելի գործընկեր՝ առաջարկելով մասնագիտական ամբողջական փաթեթ։
Համագործակցելով համաշխարհային առաջատար արտադրողների հետ՝ մենք ապահովում ենք բարձր որակ, թափանցիկ պայմաններ և անհատական մոտեցում յուրաքանչյուր նախագծին։
Բացահայտեք նոր տեխնիկական և տեխնոլոգիական հնարավորություններ մեր կազմակերպության հետ։
Միշտ պատրաստ ենք լսել Ձեր հարցերը, գնահատել կարիքները և առաջարկել տեխնիկապես հիմնավորված, արդյունավետ լուծումներ։
Միասին կգտնենք Ձեր նախագծի զարգացման օպտիմալ ուղին՝ անկախ ծավալից և ոլորտից։
Մեր սկզբունքներն են պատասխանատվությունը, պարտաճանաչությունը, թափանցիկությունը․․․
Կարող եք համոզվել՝ փորձելով համագործակցել մեզ հետ։
Սպասում ենք Ձեր առաջարկներին․․․

Հարգելի՛ պոտենցիալ գործընկեր,
Ռոբոտացված
սարքավորումներ
Մենք մասնագիտավցած ենք արդյունաբերական տարբեր ճյուղերի համար ռոբոտատեխնիկական սարքավորումների մատակարարման ոլորտում:
Առաջարկում ենք ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ներառյալ ռոբոտատեխնիկական առաջադեմ տեխնոլոգիաների ընտրություն, մատակարարում և ինտեգրում:
Համագործակցում ենք առաջատար արտադրողների հետ՝ մատակարարելու համար հետևյալ տեսակները․
-
Արդյունաբերական ռոբոտներ՝ ավտոմատացված արտադրության, հավաքման, եռակցման, փաթեթավորման և այլ գործառույթների համար։
-
Հումանոիդ ռոբոտներ՝ հյուրանոցների, ռեստորանների, օդանավակայանների և առևտրային կենտրոնների համար։
-
Սպասարկող ռոբոտներ՝ մաքրման, ախտահանման և առաքման համար։
-
Կրթական և հետազոտական ռոբոտներ՝ դպրոցների, համալսարանների և լաբորատորիաների համար։


Լաբորատոր սարքավորումներ
-
Վերլուծական սարքավորումներ բոլոր տեսակի լաբորատորիաների համար
-
Մանրադիտակներ՝ ներառյալ կենսաբանական, ստերեո և թվային տեսակները
-
Ցենտրիֆուգներ՝ բժշկական, կենսաքիմիական և արդյունաբերական կիրառությունների համար
-
Սպեկտրաչափեր և քրոմատոգիրներ՝ առաջադեմ հետազոտությունների և ախտորոշման համար
-
Լաբորատոր կահույք, պահեստավորման համակարգեր և անվտանգության սարքավորումներ
-
Ջերմային սարքավորումներ՝ ներառյալ ինկուբատորներ, չորանոցներ և կլիմայական և կենսաբանական անվտանգության խցիկներ
-
Մաքուր սենյակների և ստերիլիզացման համակարգեր՝ վերահսկվող միջավայրերի համար
-
Անհատական լաբորատոր լուծումներ՝ մասնագիտացված հետազոտությունների և արդյունաբերական կիրառությունների համար
Արտադրական սարքավորումներ
Մենք առաջարկում ենք համակարգային լուծումներ ժամանակակից արդյունաբերական սարքավորումների մատակարարման և ինտեգրման համար։ Համագործակցում ենք աշխարհի առաջատար արտադրողների հետ՝ ապահովելու հուսալի և բարձր տեխնոլոգիական սարքավորումներ արտադրության ավտոմատացման և արդյունավետության բարձրացման համար։
-
Թվային ծրագրավորման սարքեր (CNC) – ֆրեզերային, խառատային, հղկող, լազերային և պլազմային կտրման, փորագրման համակարգեր։
-
Մետաղամշակման սարքավորումներ – մամլիչներ, ճկման սարքեր, եռակցման միավորներ։
-
Էլեկտրատեխնիկական սարքավորումներ – ուժային տրանսֆորմատորներ, բաշխիչ վահանակներ, գեներատորներ։
-
Արտադրական հոսքագծեր – փաթեթավորման, արտադրական համակարգեր։
-
Չափիչ-ստուգիչ սարքավորումներ – թեստերներ, տվիչներ, ախտորոշիչ համակարգեր։
-
Օդափոխության և օդորակման սարքավորումներ՝ արդյունաբերական օդորակիչներ, օդափոխման և հովացման համակարգեր։


Համակարգչային Սարքավորումներ, Սերվերներ, Տվյալների Պահման և Մշակման Համակարգեր
Ներմուծում և վաճառք
-
Սերվերներ
-
Տվյալների պահման համակարգեր
-
Ցանցային սարքավորումներ
-
Անխափան սնուցման աղբյուրներ
-
Համակարգիչներ՝ գրասենյակային, արդյունաբերական,
-
Համալրող սարքեր
-
Մասնագիտական աշխատանքային կայաններ և գրաֆիկական համակարգեր
Տվյալների պահման և մշակման համակարգեր
-
Սերվերների և ցանցերի նախագծում
-
Հաշվողական համակարգերի մշակում
-
Տվյալների մշակման և պահման համակարգերի նախագծում
-
ՏՀՏ սենյակների, կապի հանգույցների և ենթակառուցվածքների նախագծում
-
Սնուցման, հովացման և ֆիզիկական անվտանգության համակարգերի նախագծում
-
Հսկողության, մոնիթորինգի և հեռավար կառավարման համակարգերի նախագծում
Սպասարկում և տեխնիկական աջակցություն
-
Սերվերների, տվյալների պահման և ցանցային համակարգերի տեխնիկական սպասարկում
-
Կարգավորումներ, և ծրագրային ապահովում
-
Երաշխիքային և ետերաշխիքային սպասարկում
Արտադրության ավտոմատացում
Առաջարկում ենք արտադրության ավտոմատացման առաջատար լուծումներ՝ արդյունավետության բարձրացման, էներգախնայողության, ծախսերի նվազեցման և արտադրության որակի ու ճշգրտության բարձրացման համար։ Մեր փորձն ու տեխնոլոգիական կարողությունները ձեռնարկություններին թույլ են տալիս ինտեգրել խելացի կառավարման համակարգեր, ավտոմատացված լուծումներ և առաջադեմ մոնիտորինգի տեխնոլոգիաներ՝ ապահովելով արտադրական գործընթացների անխափան ընթացքը։
Առաջարկում ենք ավտոմատացման համալիր լուծումների լայն շրջանակ, ներառյալ՝
-
Ռոբոտացված հավաքման համակարգեր՝ ավտոմատացված ռոբոտացված շարժաթևեր։
-
Խելացի կառավարման համակարգեր՝ PLC-հիմքով ավտոմատացում՝ իրական ժամանակում գործընթացների օպտիմալացման համար։
-
Որակի վերահսկման ավտոմատացում՝ արհեստական բանականությամբ տեսահսկման համակարգեր՝ թերությունների հայտնաբերման և մոնիտորինգի համար։
-
Տվյալների հավաքագրում և մոնիթորինգ – SCADA համակարգեր և IoT լուծումներ՝ գործընթացների վերահսկման համար։
